Հայաստանի արբիտորների ասոցիացիան և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը հնարավորություն են ընձեռնում բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտնետների ուսանողներին և իրավաբանի որակավորում ունեցող անձանց մասնակցել արբիտրաժային ամառային դպրոցին։
Քառօրյա ինտենսիվ ամառային դպրոցի նպատակն է նպաստել արբիտրաժի վերաբերյալ մասնակիցների տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Արբիտրաժի վերաբերյալ տեսական գիտելիքների ապահովելուց զատ, ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն կընձեռի կիրառել ձեռք բերված գիտելիքները դատախաղի և իրավիճակային մոդելավորման միջոցով։ Ամառային դպրոցի դասերը վարելու են փորձագետները՝ շեշտը դնելով քննարկումների և գործնական պարապմունքների վրա, ինչն ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել այս ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ։
Արբիտրաժով հետաքրքրված անձանց հրավիրում ենք ներկայացնել իրենց հայտերն արբիտրաժի ամառային դպրոցին մասնակցելու համար։ Ընտրված մասնակիցների ակնկալվող թիվը 30 է։
Ամառային դպրոցի ացկացման ամսաթիվը՝ 22-25 հունիսի 2026 թվական (09:30 – 18:00)։
Ամառային դպրոցի անցկացման վայրը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, 5-րդ հարկի, փոքր դահլիճ։
Դիմումատուների համապատասխանության չափանիշները՝ ամառային դպրոցին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները և իրավաբանի որակավորում ունեցող անձիք։
Ամառային դպրոցի պաշտոնոկան լեզու՝ հայերեն
Դիմելու կարգը.
Մասնակցության հայտ /հետաքրքրության նամակ ձևակերպված ազատ ոճով/ ինքնակենսագրականի հետ մեկտեղ պետք էուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ հասցեին մինչև 2026 հունիսի 10- ը ժամը 18:00-ն։
Ամառային դպրոցին մասնակցելու հայտ ներկայացրած ուսանողները կընտրվեն համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվի առնելով ներկայացված հայտերը։
Հայ արբիտրաժային միությունը ուրախությամբ աջակցել և հետևել է Չորրորդ VIAC CAN կոնգրեսին 2026, որը կայացել է «Գաղափարներից դեպի ազդեցություն» խորագրի ներքո։
Նախորդ շաբաթ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) տեղի է ունեցել արբիտրաժին նվիրված մասնագիտական դասընթաց, որին մասնակցել են նաև Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամներ։
At the Arbitrators Association of Armenia, we are proud to support and spotlight a standout event in the arbitration calendar:
Տաթևիկ Կարապետյանն ու Լիլիթ Կարապետյանը, Արբիտրոների Ասոցիացիայի անդամներ, կիսվում են իրենց մասնագիտական փորձով
Սեպտեմբերի 5-ին Armenian Arbitration Week 2025-ի շրջանակում կայացավ երկրորդ զուգահեռ միջոցառումը՝ «Tribunal-ի հետևում․ արբիտրաժում կարիերայի կառուցում և էթիկական չափանիշների պահպանում» թեմայով։
Հայաստանի Արբիտորների ասոցիացիայի անդամ Աիդա Ավանեսյանի «Հայցի ապահովման միջոցները միջազգային արբիտրաժում և Նյու Յորքի Կոնվենցիան» թեմայով հոդվածում
Հայաստանի Արբիտրների ասոցացիայի խորհրդի անդամ,
Հայաստանի Արբիտրների Ասոցիացիայի Խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը CivliNet-ի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ներկայացրել է իր դիտարկումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արտակարգ արբիտրի որոշման վերաբերյալ։
Հայաստանի Արբիտրների Ասոցացիան մտահոգություն է հայտնում