Հայաստանի Արբիտրների ասոցացիայի խորհրդի անդամ,
Concern Dialog իրավաբանական ընկերության գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանը լրագրողների համար անցկացրեց սեմինար-քննարկում՝ նվիրված միջազգային արբիտրաժին՝ որպես բիզնես վեճերի լուծման արդի և արդյունավետ մեխանիզմ։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին հետևյալ հիմնական թեմաները․
-
Արբիտրաժի էությունը և դրա կիրառությունը միջազգային պրակտիկայում
-
Հայաստանի փորձը և առկա մարտահրավերները արբիտրաժային գործընթացներում
-
Մեդիայի դերը՝ նման գործընթացների ճշգրիտ և մասնագիտական լուսաբանման գործում
Որպես ուսումնասիրության օրինակ ներկայացվեց Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վերջերս հրապարակված որոշումը։
Միջոցառումը նպատակ ուներ աջակցել լրագրողներին իրավական թեմաների ավելի հստակ, ճշգրիտ և պատասխանատու լուսաբանման գործում։