Բլոգ

Հայաստանի Արբիտորների ասոցիացիայի անդամ Աիդա Ավանեսյանի «Հայցի ապահովման միջոցները միջազգային արբիտրաժում և Նյու Յորքի Կոնվենցիան» թեմայով հոդվածում

հեղինակը ներկայացնում է հայցի ապահովման միջոցների նշանակությունը՝ որպես գործի արդյունավետ քննության և ապագա վճռի իրագործման կարևոր երաշխիք։ Այս միջոցները, ինչպես օրինակ գույքի սառեցումը կամ պայմանագրային պարտավորությունների ժամանակավոր կասեցումը, նպաստում են կողմերի իրավունքների պաշտպանությանը, սակայն դրանց հարկադիր կատարումը մեծապես կախված է յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից և դատական համակարգից։

 

Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Նյու Յորքի Կոնվենցիայի կիրառելիության սահմաններին։ Թեև այն միջազգային արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարումն ապահովող առանցքային փաստաթուղթ է, հայցի ապահովման միջոցները միշտ չէ, որ ընդգրկվում են դրա շրջանակում։ Այս հանգամանքը առաջացնում է գործնական դժվարություններ և ընդգծում միջազգային համագործակցության ու դատական պրակտիկայի զարգացման անհրաժեշտությունը՝ միջանկյալ միջոցների արդյունավետ կիրառելիությունը ապահովելու համար։

Ամբողջանակն հոդվածը այստեղ։

Հրապարակումները և բլոգային գրառումները հեղինակների կարծիքն են, և ասոցիացիան պարտադիր չէ, որ դրանք տարածի, և ցանկացած դեպքում վեբ էջը չի համարվում իրավաբանական խորհրդատվություն, և ասոցիացիան կամ անդամները չեն կարող պատասխանատվություն կրել պատճառած վնասի համար: կայքից ստացված տեղեկատվության օգտագործումը
  • Կապ մեզ հետ
    info@aara.am

  • Զանգահարեք մեզ
    +374 60 27 88 88