2026 թվականի մայիսի 23-24-ը Ամերիկյան համալսարանի Իրավագիտության մագիստրոսական ծրագրի՝ Վեճերի այլընտրանքային լուծման կլինիկայի կողմից կազմակերպվել է 12-րդ ամենամյա մոդելային արբիտրաժային մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 10 թիմեր։
Հայաստանի արբիտրների ասոցիացիան կարևորում է նման նախաձեռնությունները՝ որպես արբիտրաժի մշակույթի զարգացման, երիտասարդ իրավաբանների գործնական հմտությունների ամրապնդման և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում մասնագիտական հետաքրքրության խթանման հարթակ։
Մրցույթի տարբեր փուլերում՝ նախնական փուլերից մինչև կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որպես արբիտրաժային տրիբունալների անդամներ ներգրավված են եղել նաև Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամները՝ իրենց մասնագիտական փորձառությամբ աջակցելով մասնակիցների աշխատանքների գնահատմանը և մրցույթի որակյալ անցկացմանը։
Ասոցիացիան շնորհավորում է կազմակերպիչներին, մասնակից թիմերին և հաղթողներին՝ մաղթելով շարունակական հաջողություններ արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում։



