Բլոգ

Սեպտեմբերի 5-ին Armenian Arbitration Week 2025-ի շրջանակում կայացավ երկրորդ զուգահեռ միջոցառումը՝ «Tribunal-ի հետևում․ արբիտրաժում կարիերայի կառուցում և էթիկական չափանիշների պահպանում» թեմայով։

Միջոցառմանը Հայաստանի Արբիտորների Ասոցիացիայի նախագահը հանդես եկավ թե՛ բացման խոսքով, թե՛ քննարկման ընթացքում իր դիտարկումներով։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արբիտրների և իրավաբանական խորհրդատուների մասնագիտական ուղուն, ինչպես նաև այն հմտություններին, արժեքներին ու էթիկական չափանիշներին, որոնք ձևավորում են հաջողակ կարիերա արբիտրաժում։ Բանախոսները անդրադարձան երիտասարդ մասնագետների համար առկա ուղիներին, ազնվության և անաչառության կարևորությանը, ինչպես նաև անկախության ու արդյունավետության հավասարակշռման գործնական մարտահրավերներին։

Բանախոսներ

  • Elijah Putilin FCIArb – Անկախ արբիտր և խորհրդատու, Putilin Dispute Management

  • Sergey Okoev – Ավագ գործընկեր, Վեճերի կարգավորման բաժին և ԱՊՀ խումբ, Fieldfisher

  • Karl Poernbacher – Գործընկեր և Գերմանիայի Միջազգային Արբիտրաժային խմբի ղեկավար

Հրապարակումները և բլոգային գրառումները հեղինակների կարծիքն են, և ասոցիացիան պարտադիր չէ, որ դրանք տարածի, և ցանկացած դեպքում վեբ էջը չի համարվում իրավաբանական խորհրդատվություն, և ասոցիացիան կամ անդամները չեն կարող պատասխանատվություն կրել պատճառած վնասի համար: կայքից ստացված տեղեկատվության օգտագործումը
  • Կապ մեզ հետ
    info@aara.am

  • Զանգահարեք մեզ
    +374 60 27 88 88