Հայաստանի արբիտորների ասոցիացիան և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը հնարավորություն են ընձեռնում բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտնետների ուսանողներին և իրավաբանի որակավորում ունեցող անձանց մասնակցել արբիտրաժային ամառային դպրոցին։
Քառօրյա ինտենսիվ ամառային դպրոցի նպատակն է նպաստել արբիտրաժի վերաբերյալ մասնակիցների տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Արբիտրաժի վերաբերյալ տեսական գիտելիքների ապահովելուց զատ, ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն կընձեռի կիրառել ձեռք բերված գիտելիքները դատախաղի և իրավիճակային մոդելավորման միջոցով։ Ամառային դպրոցի դասերը վարելու են փորձագետները՝ շեշտը դնելով քննարկումների և գործնական պարապմունքների վրա, ինչն ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել այս ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ։
Արբիտրաժով հետաքրքրված անձանց հրավիրում ենք ներկայացնել իրենց հայտերն արբիտրաժի ամառային դպրոցին մասնակցելու համար։ Ընտրված մասնակիցների ակնկալվող թիվը 30 է։
Ամառային դպրոցի ացկացման ամսաթիվը՝ 27-30 հունիսի 2024 թվական (09:30 – 18:00)։
Ամառային դպրոցի անցկացման վայրը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի 114W սենյակ (հունիսի 27) հիմնական մասնաշենքի, 5-րդ հարկի, փոքր դահլիճ (հունիսի 28-30) ։
Դիմումատուների համապատասխանության չափանիշները՝ ամառային դպրոցին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները և իրավաբանի որակավորում ունեցող անձիք։
Ամառային դպրոցի պաշտոնոկան լեզու՝ հայերեն
Դիմելու կարգը.
Մասնակցության հայտ /հետաքրքրության նամակ ձևակերպված ազատ ոճով/ ինքնակենսագրականի հետ մեկտեղ պետք էուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ հասցեին մինչև հունիսի 20- ը ժամը 18:00-ն։
Ամառային դպրոցին մասնակցելու հայտ ներկայացրած ուսանողները կընտրվեն համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվի առնելով ներկայացված հայտերը։
Ներբեռնել ՕՐԱԿԱՐԳԸ։