Հայաստանի Արբիտրների Ասոցացիան մտահոգություն է հայտնում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2025 թվականի հունիսի 26-ի «ՀՀ-ում գործող արբիտրն ակնհայտ ապօրինի որոշումներ ու վճիռներ է կայացրել և քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով գումարներ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան» վերնագրով հաղորդագրության կապակցությամբ։ Ասոցացիան վերահաստատում է իր համոզմունքը, որ արբիտրների գործունեությունը պետք է հիմնված լինի բարձր իրավական, էթիկական և մասնագիտական չափանիշների վրա։ Միաժամանակ ընդգծում ենք, որ իրավապահ մարմինները պետք է առավել զգուշավոր լինեն հանրային հաղորդակցման մեջ՝ բացառելու գործող արբիտրաժային համակարգի և արբիտրաժի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության կորուստը։ Հաղորդագրության մեջ նշված հնարավոր իրավախախտումները որևէ առնչություն չունեն գործող օրենսդրությամբ սահմանված արբիտրաժային գործընթացների հետ, իսկ նման բնույթի վերնագրերն ու ձևակերպումները վտանգում են արբիտրաժի հեղինակությունը և խաթարում դրա նկատմամբ վստահությունը։