Հայաստանի Արբիտրների Ասոցիացիան (ՀԱԱ) ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին արբիտրաժային ոլորտով հետարքրված 12 իրավաբան մասնագետներից բաղկացած խմբի կողմից՝ Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ։
Կազմակերպության առաքելությունը.
ՀԱԱ-ն նպատակ ունի նպաստել Հայաստանում արբիտրաժի որպես վեճերի լուծման արդար, արդյունավետ և նվազ ծախսատար եղանակի տարածմանը։
Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունն է ընդլայնել արբիտրաժի դերը՝ բարձրաձայնելով արբիտրաժի առավելությունները և ձգտելով ենք այն վերածել Հայաստանի իրավական համակարգում վեճերի լուծման առավել նախընտրելի մեխանիզմի:
Իր առաքելությունն իրականացնելու համար կազմակերպությունը ակտիվորեն ներգրավված է մի շարք նախաձեռնություններում որոնք ուղղված են՝
- Արբիտրաժի զարգացմանը և խթանմանը։
- Մասնագիտական ցանցի ձևավորմանը և զարգացմանը. Այս մասով կազմակերպությունը խթանում է համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը Հայաստանում արբիտրաժի ոլորտի պրակտիկ մասնագետների միջև:
- Արբիտրիների կամավոր հավաստագրմանը. Այս նախաձեռնությունը ենթադրում է կամավոր հավաստագրման ծրագրի իրականցում, որը կօգնի ձևավորել զարգացնել արբիտրներին անհրաժեշտ հմտությունները և որակավորումը:
- Կրթական այլ ծրագրերի իրականացմանը. Այս նախաձեռնությունը ենթադրում է սեմինարների, թրեյնինգների կազմակերպում արբիտրաժի տարբեր կողմերի վերաբերյալ իրավաբան մասնագետների և հանրության համար:
- Հայաստանում ad hoc արբիտրաժի հատուկ կարիքներին հարմարեցված արբիտրաժային օրինակելի կանոններ մշակմանը:
Ինչու՞ ընտրել ՀԱԱ-ն.
ՀԱԱ-ն կարող է դիտարկվել որպես առաջատար ռեսուրս Հայաստանում արբիտրաժի հետ կապված բոլոր հարցերի համար:
Կազմակերպությունն առաջարկում է.
- Փորձառու և որակավորված արբիտրաժային մասնագետների վերաբերյալ տեղեկատվություն։
- Չեզոք դիրքորոշում ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերում՝ առավելություն չտալով արբիտրաժային որևէ հաստատության:
- Միջոցառումներ և նախաձեռնություններ ուղղված արբիտրաժային պրակտիկայի առաջխաղացմանը և դրա դրական ազդեցության ավելացմանը Հայաստանի իրավական դաշտի վրա:
Հետաքրքրված անձանց հրավիրում ենք ուսումնասիրել կազմակերպության կայքը և ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարող է ՀԱԱ-ն աջակցել ձեր արբիտրաժային կարիքներին: